Հերոսների մասին խոսելիս տիկին Խամոյանը հերոսների անուններ էր տալիս, ես անընդհատ սպասում էի, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կտա, որպես իր հիմնական հերոս՝ «վոյին»․ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտահերթ ելույթում ընդդիմադիրներին հակադարձեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Առաջ մեզ դավաճան էիք ասում՝ չանցավ, հիմա՝ հերոս բառն է ներվայնացնում»,- ընդդիմադիրներին հեգնեց Ալեն Սիմոնյանն՝ ասելով, որ ընդդիմադիրները մտահոգվել են, քանի որ մարդիկ կարող է իսկապես հավատան, որ հերոս են, առաջիկա ընտրություններում էլ կաշառքներ չվերցնեն ու ընդդիմությունը զրկվի մանդատներից։ Իսկ որ մարդիկ հերոս են, Ալեն Սիմոնյանը կասկած չունի։
Ալեն Սիմոնյանը պաշտպանեց նաեւ Շիրակ Թորոսյանին։ Ագնեսա Խամոյանը Շիրակ Թորոսյանին հռետորական հարց էր ուղղել՝ ե՞րբ հասկացավ, որ հարկատուն հերոս է, երբ 11 տարի ՀՀԿ խմբակցության պատգամավո՞ր էր, թե՞ երբ 2018-ին սահուն համալրեց ՔՊ-ի շարքերը։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հեղափոխությունը բոլորի համար է եղել, Ագնեսա Խամոյանն էլ շանս ուներ ապագան ընտրելու։ Ալեն Սիմոնյանն Ագնեսա Խամոյանին նաեւ հաճոյախոսություն արեց՝ ասաց, որ 2018-ից հետո Հանրային հեռուստաընկերությունում իր հետ ամենալավ հարցազրույցներն է արել։
Ագնեսա Խամոյանն իր ելույթում՝ դիմելով ՔՊ-ականներին, նաեւ ասել էր՝ «Դուք հերոս եք, բայց հերոս եք ՔՊ-ի բացատրական բառարանով»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ալեն Սիմոնյանը երկու նորություն հայտնեց՝ ասելով, որ լավ նորությունն այն է, որ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի լավ նորությունն, ըստ իրեն, այն է, որ ՔՊ-ն ավելի շատ ձայներով է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ