ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի բռնապետ ղեկավարը COP29-ի իր ելույթներում առանձնակի թիրախավորում է Եվրոպական Խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, Ֆրանսիային, Հոլանդիային ու իհարկե նաև Հայաստանին՝ չդադարելով գլուխ գովել, որ պատերազմով հարց է լուծում։
Դա Ալիևն անում է՝ վայելելով Լուկանշենկոյի ու Էրդողանի ընկերակցությունը։ Ինչ խոսք, հիասքանչ բնապահպանական համաժող է ընթանում Բաքվում: