Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուրջ կես տարի անց քննչական կոմիտեում երկու արդարացում. Ասկերանի քաղաքապետի և Կարեն Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է». փաստաբան

Նոյեմբեր 13,2024 14:53

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդարացումներ։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1-ին մասի 1-ին կետով այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասի 3 ֊րդ կետով և 457 ֊րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրեց։

Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու հանգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել`

1.Քրեական վարույթի դեռ մեկնարկային փուլում` ս/թ.մայիս ամսից պաշտպանության կողմը թե առանձին քննչական գործողությունների ընթացքում, թե դատարանում խափանման միջոցի քննության նիստերի ժամանակ հետևողականորեն հայտարարում էր, որ մինչևիսկ որևէ կերպ չի վիճարկվում առկա փաստակազմը, այսինքն` վարույթ իրականացնող քննչական խմբի բերած փաստարկներից հենց ուղղակիորեն բխում է, որ այս գործում բացակայում է հանցակազմը, ինչն էլ ուղղակիորեն հաստատվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Այլ խոսքով` պաշտպանության կողմը հենց սկզբից նշում էր` վարույթ իրականացնողը Հայկ Շամիրյանի կողմից կատարված գործողությունները միանշանակ ճիշտ է ներկայացնում, սակայն անհասկանալի է` ինչպե՞ս է այդ գործողությունների մեջ հանցակազմ տեսնում. լավ է ուշ, քան երբեք` Հայկ Շամիրյանը հենց նույն վարույթ իրականացնողի որոշմամբ արդարացվեց։

2.Չափազանց կարևոր է նաև ընդգծել դատավոր Ռազմիկ Մարիկյանի դերը այս քրեական վարույթի ընթացքում, քանի որ մինչդատական վերահսկողության շրջանակներում հենց նա էր խափանման միջոցների քննությունն իրականացնող դատավորը, ով այդ իրարանցման, քննչական խմբի կողմից գործով հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առավել քան հիմնավորված լինելու հաստատումների ֆոնին, այնուամենայնիվ, ոչ միայն չկալանավորեց, այլև հետագայում առավել նվազ կերպով անձի ազատությունները սահմանափակող վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց։ Թեև պաշտպանության կողմը, ինչպես վերը նշեցի, այդ նիստերի ընթացքում ևս պնդում էր, որ կալանքի հիմքերի մասին խոսելն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, ամեն դեպքում հախուռն կալանավորումների այդ «շքերթի» օրերին Դատավորը կարողացավ չշեղվել մասնագիտական բարձրությունից, կայացնել դատական ակտ` ելնելով սեփական ներքին համոզմունքից ու գործող օրենսդրությունից։

Հավելեմ նաև, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։

Ամփոփելով` շուրջ կես տարի անց Քննչական կոմիտեում երկու արդարացում և այն դեպքում, երբ դեռ ամենասկզբից պնդում էինք` այս քրեական վարույթներով մինչևիսկ գործի քննության սկզբնական փուլում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930