Ցավով տեղեկացնում ենք, որ նախորդ գիշեր հանցավոր հարձակման և կողոպուտի է ենթարկվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Լոռու մարզում գտնվող այցելուների կենտրոնը. բարեգործական կառույց և սոցիալական ձեռնարակտիրություն, որի գործունեությունն ու ողջ հասույթն ուղղված է Լոռու մարզի և Հայաստանի մանուկների հզորացմանը։ Այցելուների կենտրոնը տարիներ շարունակ նպաստել է Դեբեդի կիրճի տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալի զարգացմանը, որպես վաճառքի հարթակ է ծառայել մարզում գործող մի քանի տասնյակ ձեռներեցների համար` հասանելի դարձնելով տեղական արտադրանքը զբոսաշրջիկների համար։ Կողոպուտի արդյունքում հիմնադրամին հասցվել է էական վնաս։
Այս հանցանքը պարզապես նյութական արժեքների մասին չէ, սա գողություն է մեր երկրի ապագայից, այսօրվա Հայաստանի մանուկներից և գալիք սերունդներից, որոնց համար մեր հիմնադրամն ամեն օր իրենց երազանքներին հասնելու հնարավորություն է ստեղծում արդեն 20 տարի:
Խստորեն դատապարտում ենք կատարված հանցագործությունը, որն ուղղակիորեն հարվածում է ՔՈԱՖ-ի և մեր հիմնադրամի հարյուրավոր աջակիցների բարեգործական ջանքերին։
Ակնկալում ենք պատկան մարմիններից՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ, հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ այս հանցանքը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամ
Կարդացեք նաև