Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը»․ Թադեւոս Ավետիսյան

Նոյեմբեր 13,2024 14:24

«Երկու հարբած տղամարդ, պատը բռնած, մի կերպ քայլում են։ Հետո հանկարծ նրանցից մեկը կանգնում է։ Ընկերը հարցնում է՝ ինչո՞ւ կանգնեցիր։ Պատասխանում է՝ պատը պրծավ»,- հայտնի հումորն այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ զուգահեռներ տանելով ՔՊ-ական իշխանության վարած տնտեսական քաղաքականության հետ։

ՔՊ-ական իշխանության պատն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պրծել է 2024 թվականին՝ նրանով, որ այդպես էլ չի կապիտալիզացվել ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանում ակտիվացած տնտեսական արդյունքը։ Իսկ որպես հետեւանք, 2024-ին ՀՀ տնտեսական աճը երկու անգամ նվազել է, իսկ 2025-ի համար ընդամենը 5,8 տոկոս աճ է կանխատեսվում։

«Իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ՝ աճում է ՓՄՁ-ների եւ քաղաքացիների հարկային բեռը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930