Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժնի 3 պաշտոնյան և 1 աշխատակիցը կալանավորվել են 2 ամիս ժամկետով. հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 12-ին իրավապահները Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում գործողություններ են իրականացրել. 4 անձ ձերբակալվել է կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալված անձանցից մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է: ձերբակալվել են նաև նրա տեղակալը և բաժնից մեկ աշխատակից: