«Նոր Հայաստանը, դա կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, պետական մարմինները օրենսդրությամբ են գործում»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիրներին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Մի պահ կարմիր բերետավորներից էիք խոսում, մի հատ մեզ չեք հարցնո՞ւմ 2007 թվականին ո՞նց էին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները․․․ ավտոմատներով։ Գնում էին մինչեւ տուն, մի հատ էլ տնից էին հանում, արմատուրով խփում ոտներին, տանում էին ըտենց ջարդած էլ քցում էին որտեղ որ պետքն ա։ Հիմա դուք եկել եք՝ ասում եք՝ էդ կարմիր բերետավորը ագրեսիվ էր նայում, աջ էր նայում, ձախ էր նայում, հրում էր, ուզում էր եսիմինչ աներ․․․ ուզում էր, ոչ մի բան չի արել էդ բերետավորը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Քուանշ․ տեստը չանցաք, պարոն Սուքիասյան»,- Խաչատուր Սուքիասյանին պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ արտաքին պարտքի վերաբերյալ անիրական եւ անտեղյակ դիտարկումներ է անում իշխանական պատգամավորը։
«Առը հա, քեզ արդարադատություն, առը հա քեզ՝ ազգային նվիրյալ պետական ինստիտուտի ստեղծում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ի կողմից փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու որոշմանը։ Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ նա արցախահայության վերաբերյալ ատելության խոսք տարածողներից է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ