Լրահոս
Օրվա լրահոսը

Յաշար Գյուլեր. Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Նոյեմբեր 13,2024 13:20

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք հայտարարություններ է արել։ Թուրքական «Tv100»-ի եթերում, անդրադառնալով Անկարայում գործող օդատիեզերական TUSAŞ ընկերության վրա իրականացված զինված հարձակմանը, ասել է, որ այդ քայլով միանշանակ թիրախավորվել է Թուրքիայի ռազմարդյունաբերությունը։

Բացի այդ, Գյուլերը պատասխանելով «Իսրայելը կարո՞ղ է հարձակվել Թուրքիայի վրա» հարցին, ասել է․ «Եթե մեր հարգարժան նախագահն այդպիսի վտանգ չտեսներ, արդյո՞ք կկարողանար ասել այդպիսի բան։ Իհարկե, կարող է հարձակվել։ Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»։

Այս համատեքստում թուրք նախարարը նաև հիշեցրել է նախկինում եղած համաշխարհային պատերազմների մեկնարկի պատճառներն ու հավելել․

«Դրանք սկսել են շատ փոքր պատճառներից։ Դա նշանակում է, որ շատ մեծ բան հարկավոր չէ։ Երրորդ համաշխարհային պատերազմն ամեն պահի կարող է սկսել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930