Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. կրկին փորել են Քաղաքատեղի Շամիրամի դամբարանադաշտի տարածքում

Նոյեմբեր 13,2024 13:16

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 7-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից իրավապահները ստացել են գրություն այն մասին, որ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Շամիրամ համայնքում հաշվառված Քաղաքատեղի Շամիրամ հուշարձանի ենթակայությամբ ներկայացված մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հզ. թվագրվող դամբարանադաշտի տարածքում իրականացվել են հողաքանդման աշխատանքներ:

Ըստ նույն աղբյուրի, հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ նույն տարածքում գանձախուզություն էր տեղի ունեցել, ինչի առիթով ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը դիմել էր ոստիկանություն, քանի որ գանձախույզները փորել էին դամբարանը, տեղաշարժել ծածկասայլերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել