«Ես չգիտեմ՝ ձեզ որտեղից այդպիսի ինֆորմացիա․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս 6 տարիների ընթացքում որեւէ մեկին չի նախատել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, երեկ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանը նախատե՞լ է իրեն եւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությանն առնչվող հարցով։
Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ գործընթացը նախաձեռնել են Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը։ Որոշ տեղեկություններով, երեկ ՔՊ վարչության նեղ կազմով կայացած նիստում նաեւ այդ հարցն է քննարկվել եւ Նիկոլ Փաշինյանը սաստել է Սիսակ Գաբրիելյանին ու Հրաչյա Հակոբյանին։
«Մեր հարցը չի քննարկվել․ մենք նախաձեռնություն ունենք եւ այդ թեմայի շրջանակներում ուղղակի խոսել ենք»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցության առնվազն տասը պատգամավորներ են մասնակցել քննարկմանը՝ վարչության անդամներից բացի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ