Լրահոս
Օրվա լրահոսը

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններին Շիրակ Թորոսյանը «մի նորմալ արձագանք Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից» չի տեսել․ ո՞ւմ է մեղադրում ՔՊ-ական պատգամավորը

Նոյեմբեր 13,2024 12:42

«Օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսում էր․․․ մե՜ծ տխրությամբ ու չգիտեմ ինչով՝ պատմական Վրաստանի մասին ու գիտե՞ք ինչ էր ասում․ ուղղակի կամ անուղղակիորեն, տարածքային պահանջ էր դնում ՀՀ-ի նկատմամբ։ Ես չտեսա մի նորմալ արձագանք Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից»,- խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  հայտարարեց նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի այդ հայտարարությանն ՀՀ ԱԳՆ-ն էլ չի արձագանքել։

Շիրակ Թորոսյանը հայտարարում է՝ Վրաստանի նախագահը ճիշտ չի արել, ոտնձգություն է փորձել ցուցաբերել ՀՀ տարածքների նկատմամբ ու վստահեցնում է՝ եթե այսօր մենք պետական քաղաքականությամբ պնդենք պատմական Հայաստանի մասին, մեր չորս հարեւաններին կստիպենք համախմբվել եւ ոչնչացնել մեր պետությունը։

Նա անդրադարձավ նաեւ հայրենասիրության, հերոսության եւ կանխատեսելիության մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ ասելով, որ դրանք իր համար կենսակերպ են ու ինքը չի սիրում այդ զգացումները թմբկահարողներին, կարծում է, որ այդպիսով նսեմացնում են դրանք։ Այս ընկալումների տիրույթում, ըստ նրա, իրավունք չունենք հակադրել խրամատում կանգնած զինվորին եւ աշխատողին, ստեղծողին, արարողին, հարկատուին, քանի որ զինվորը պետք է սնվի, զենք ունենա ու այդ ռեսուրսները ստեղծողներ են պետք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930