Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը (լուսանկարում), Գաբրիել Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակել են 4,0-ական միավոր եւ ընթանում են առաջատարների շարքում:
Նրանք մրցաշարային աղյուսակում կես միավոր են զիջում չորս առաջատարներին:
Ընդ որում, Շանթ Սարգսյանը տուրում սեւ խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ասադլիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ