Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ պատրաստվո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունների մեջ, թե՞ ոչ»

Նոյեմբեր 13,2024 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի տարբերություն պարոն Ավետիսյանի, որն ինձ այլեւս չի զարմացնում, դուք ինձ զարմացրիք»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմեց ՀՀ բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, բայց չցանկացավ թեմայից շեղվել՝ ասաց, որ այդ առիթներով խոսելու առիթներ դեռ կունենա։

Նա ասաց, որ պետությանը պետք է վերաբերվել իբրեւ սեփական տանը, որտեղ ապրում ենք բոլորս, որը մեր հպարտությունն է եւ որի մասին պետք է հոգ տանենք։ Մխիթար Հայրապետյանը խոսեց նաեւ «այդ տան» բնակիչների բարեկեցության, անվտանգության, լավ կյանքի մասին։ Նա հայտարարեց՝ Հայաստանը  ծառայություններ մատուցող երկրից շատ շուտով վերածվելու է արտադրանք մատուցող երկրի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ Արմեն Ռուստամյանը խոսել էր Հայաստանի հանրապետության եւ ներկայիս իշխանության շրջանառության մեջ դրած՝ իրական Հայաստանի մասին․ «Իրական և պատմական Հայաստան ձևակերպումը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով ձեր ղեկավարի կողմից։ Բայց պետք չի պապից պապական դառնալ, շարունակել այդ միտքը զարգացնել։ Պարզ հարց է առաջանալու՝ Հայաստանի ո՞ր քաղաքացիներն են կառավարության համար համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Այս առումով սա շատ խորը գնացող հետևությունների տեղիք է տալիս՝ ինչպես է դա տարանջատվելու»։

Արմեն Ռուստամյանը նաեւ ասել էր․ «Ձեր հայտարարություններից բխում է, որ, օրինակ, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է արագ փոխարինվի Արագածով: Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է: Իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ, խնդիր չի առաջացնի հարևանների հետ։ Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են և ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` լուրջ պրոբլեմ է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ։

Կանգնեք, այսպես շարունակել չի կարելի։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ պատրաստվո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունների մեջ, թե՞ ոչ։ Սա արդեն մեր ժողովրդի որոշելու հարցն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930