Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, չի կարելի տեղից խոսել»․ Ալեն Սիմոնյանը սաստեց Սուրեն Պապիկյանին եւ ՔՊ-ականներին

Նոյեմբեր 13,2024 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ Զինված ուժերը դարձել են Հնդկաստանի զինված ուժերի գովազդային վահանակը»,- խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ ՔՊ-ական պատգամավորները եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղից սկսեցին արձագանքել ընդդիմադիր պատգամավորի ելույթին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց իր կուսակիցներին․ «Պարոն Պապիկյան, հարգելի գործընկերներ, պարոն Սուքիասյան․․․ ՔՊ խմբակցության իմ գործընկերներ, չի կարելի տեղից խոսել։ Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, չի կարելի տեղից խոսել, անկախ նրանից, թե ինքն ինչ է ասել։ Համաձայն չեք՝ ելույթ ունեցեք»։

2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, Գեղամ Մանուկյանն իր ելույթը կազմել էր նախկինում «թունդ ընդդիմադիր» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթների հիման վրա։ Նա մեջբերեց 2012 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանի ելույթները, որտեղ նա քննադատում էր կառավարությանը՝ ռազմական ոլորտի սուղ հատկացումների համար, արտաքին պարտքը մեծացնելու, հարկային քաղաքականության համար եւ այլն։ Մինչդեռ այժմ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ արտաքին պարտքի մեծացումը ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունն իր խոստումը չի կատարում եւ ներքին ռեսուրսների վրա չի հիմնվում․ 12 միլիոն դոլար վարկն ի՞նչ է նշանակում։

Հիշեցնելով Հայաստանի «պադավատապետություն» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածը, Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այժմ անգամ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետն է ծառայողական մեքենայով ման գալիս։

Գեղամ Մանուկյանը հիշեց նաեւ Աննա Հակոբյանին սպասարկող 145 հազար դոլարանոց ջիպի մասին, որը պարզվում է՝ մաշվել է եւ ՊՊԾ-ն որոշել է փոխել։

Զարմացավ, որ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը չի մասնակցել ռազմական ոլորտի բյուջեի փակ մասի քննարկումներին, քանի որ պետական գաղտնիքի հասանելիություն չի ունեցել։

Գեղամ Մանուկյանը վրդովվեց, որ զինվորի հագուստի մասին ամեն անգամ իր հարցերին այնպիսի դժկամությամբ են պատասխանում, կարծես այդ հագուստն իր տուն է տանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930