«Գեւորգ Մկրտչյան․ կարմիր բերետներից է, հայտնի է հանրությանը՝ շատ եւ ոչ միայն ինքը, շատերի անունները կարող ենք տալ»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ իր կուսակից Արթուր Խաչատրյանի փոխադարձ կծմծոցիներին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հեռախոսի մեջ ցույց տալով սույն թվականի հունիսի 12-ին, ընդդիմադիրների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության հատուկ ծառայողի նկարը։
Ապա, հետաքրքրվեց՝ բացի օրենքով սահմանվածից, ըստ որի, ՊՊԾ-ն երեք պաշտոնյաների պահպանություն է իրականացնում, քանի՞ այլ պաշտոնյաների պահպանություն է իրականացնում ՊՊԾ-ն եւ որքա՞ն է դա արժենում բյուջեի վրա։
Նա հետաքրքրվեց նաեւ, թե ուժային կառույցներին որքա՞ն ծառայողական մեքենա է տրամադրվելու եւ նկատեց, որ առհասարակ, պետական համակարգում ծառայողական մեքենաների մասին տեղեկանք 2025-ի բյուջեի նախագծում չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ