Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիև. «Նոր գործընթաց կսկսվի, քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի մեր առաջարկին»

Նոյեմբեր 13,2024 11:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով՝ այս պահին Բաքվի օրակարգի հիմնական թեման մինչև նոյեմբերի 24-ն ընթացող COP 29-ն է։

«Անշուշտ, դեկտեմբերից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումների ու բանակցությունների շարունակման վերաբերյալ», – ասել է Հաջիևը։

Ընդգծելով, որ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր դեռ կան՝ Հաջիևը տեղեկացրել է, որ փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են։

«Քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի մեր առաջարկին, այս համատեքստում մենք ուշացած ենք համարում գործընթացը, հետևաբար հավանաբար դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի», – եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ առանց հավելյալ պարզաբանումների։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930