Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռազմարդյունաբերության ոլորտում հաջողել ենք»․ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականը զրո է

Նոյեմբեր 13,2024 10:55

«Փակ մասում քննարկումները եղել են շատ բովանդակային, որեւէ բաց հարց գրեթե չենք թողել։ Քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ ընդդիմադիր պատգամավորները»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հանդես էր գալիս հարակից զեկուցմամբ։

2025 թվականին ուժային կառույցներին տրամադրվելիք բյուջետային հատկացումների եւ ծրագրային դրույթների փակ քննարկումներից Անդրանիկ Քոչարյանն այլ մանրամասներ չհրապարակեց։

«Բանկի արդիականացումը եւ որակական ցուցանիշների ավելացումը՝ եւ կադրային, եւ սպառազինության, եւ կառավարության մակարդակում առկա են լինելու»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ առանց թվային տվյալներ հրապարակելու։ Բանակում ինքնասպանությունների կանխարգելման հարցում էլ, վստահեցնում է՝ աշխատանք կատարվել է, շարունակվելու է։

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, Անդրանիկ Քոչարյանն ասում է․ «Գայթակղությունը շատ մեծ է․․․ այդտեղ մենք հաջողել ենք»։ Նա վստահեցնում է՝ նախկինում, այս ոլորտում փոշիացված ռեսուրսները վերականգնվում են։

Արտաքին հետախուզության առնչությամբ էլ հղում արեց այդ կառույցի ղեկավարի արած հումորին՝ «ատամհատիկն արել ենք»։ Անդրանիկ Քոչարյանը կարեւոր է համարում այս կառույցի գոյությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում, որը խորհրդային տարիներին չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարց տվեց ռազմարդյունաբերության ոլորտի թերություններից, քանի որ ոլորտի նախորդ տարվա կատարողականն, ըստ պատգամավորի, զրո է, բայց այս ոլորտի համար, 2025-ին, 90 տոկոս ֆինանսավորում է ավելացվել։

«Ես կարծում եմ, որ ունենք հաջողված նախագծեր եւ ընթացքի մեջ հաջողություն արձանագրող նախաձեռնություններ։ Զրո չի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ կիրակի օրն այցելելու են ոլորտի որոշ օբյեկտներ․ շրջայցին մասնակցելու հրավիրեց նաեւ ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով՝ միասին կտեսնեն՝ կգնահատեն՝ կհուզվեն։

Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց՝ հանրությունը փաստերով պիտի տեղեկանա, ոգեւորվի, մանավանդ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին, մանավանդ, այս իշխանության հայտարարությունների, որոնք, որպես կանոն, իրականություն չեն դարձել կամ հակառակն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930