Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իսպանական կայքում գրված է, որ հազարավոր լուսանկարներ են ստացել Իսպանիայից, իսկ որտե՞ղ մնացին Հայաստանի լուսանկարները, այդ դեպքում ի՞նչ արբանյակ է, ի՞նչ ուղեծրով է թռչում. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2024 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ փակ նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հայկական արբանյակի խնդիրը, ասել, որ շատ վատ ծրագիր են մշակել իր նախորդները, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է մսխվել։ Թերեւս մեր հրապարակումը «հետեւանքներ» է ունեցել սփյուռքի նախկին նախարար, Աննա Հակոբյանի հիմնադրամի նախկին տնօրեն Մխիթար Հայրապետյանի համար, եւ նախօրեին նա ԱԺ-ում լրագրողների հետ վիճաբանության մեջ է մտել:

Այս ամենը հեռարձակվել է մի շարք կայքերով, եւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրառում է արել, որ ԲՏԱ նախարարը դեմագոգիայի մաստեր-կլաս ցուցադրեց եւ ուղղակի ֆռռացրեց լրագրողներին: Մենք մի քանի հարց ուղղեցինք Կարեն Վրթանեսյանին:

– Դուք գրել եք, որ ասում է՝ «արբանյակի արած լուսանկարները տեսել եմ», բա չե՞ք հարցնում, թե ինչու հանրությանը 2,5 տարում Հայաստանի (ներառյալ Արցախի) միանշանակ տեղորոշվող գեթ մեկ լուսանկար չեք ներկայացրել։ Ի՞նչ եք կարծում՝ նման լուսանկարներ արվե՞լ են, թե՞ Մխիթար Հայրապետյանը ստում է: Եվ եթե այդ արբանյակը ոչ մի բանի պիտանի չէ, ինչո՞ւ են 8 միլիոն դոլար հատկացրել դրան: Մի՞թե դա պետական փողերի մսխում չէ:

– Նախ եկեք հիշենք, թե երբ իսպանական արտադրության արբանյակի մասին տեղեկություն հրապարակվեց, ի դեպ, սկզբնական շրջանում այն միանգամայն անհասկանալի էր, գովազդում էին որպես հայկական արտադրանքի առաջին արբանյակ, որը պատրաստվել է Իսպանիայում, հետո խոստովանեցին, որ այն իրականում գնել են Իսպանիայից, եւ դա «մեծ ձեռքբերում» է: Երկուշաբթի օրն այդ անձնավորությունը` Մխիթարը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջապես այն կառավարում են հայ մասնագետները: Անընդհատ ասում էին` շուտով կառավարումն անցնելու է հայկական կողմին: 2022 թվականի կեսերից այդ մասին են խոսում, եթե այդքան ժամանակ հայկական կողմին չէր անցել կառավարումը, ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ այն ժամանակ չէին ասում այդ մասին: Միակ, այսպես ասած, օգուտը, որը կարողանում են 8 միլիոն դոլար ծախսելուց հետո ներկայացնել, ի դեպ, այդտեղ էլ վստահ չենք, որ չեն ստում, այն է, թե հայ մասնագետները կսովորեն արբանյակ կառավարել: Բայց եկեք հիշենք, թե ինչ էին ասում ամենասկզբում․ նախ ասում էին, որ այդ արբանյակը լուսանկարում է: Ասեմ, որ արտադրողի կողմից հրապարակված լուսանկարները բավականին ցածր խտության են, Google Earth-ն ավելի լավ է նկարում, քան նրանց 8 միլիոնանոց արբանյակը, ի դեպ, Google Earth-ն անվճար է: Ասում են` սա մեր արբանյակն է, եւ կարող ենք օպերատիվ պատկերներ ստանալ, այսինքն` շեշտը դնում են նրա վրա, որ, օրինակ, գյուղատնտեսական ինչ-որ աշխատանքների կարող են հետեւել, կամ` ավտոճանապարհների, սակայն ոչ պաշտոնական քարոզչությամբ` պրոիշխանական, օրինակ՝ Perfect TV-ի նման աղբյուրներն ասում էին, որ արբանյակը լուծելու է ռազմական խնդիրներ, նույնիսկ մի նյութ էին հրապարակել, որ այդ արբանյակը քանդել է Իլհամ Ալիեւի տունը: Փորձում են մարդկանց մոտ տպավորություն եւ ակնկալիքներ ստեղծել, թե իբր այդ արբանյակը հրաշագործ գործիք է: Հատկանշական է, որ դա արվում էր 2022 թվականին` Դիմադրության շարժման օրերին: Նպատակը, ըստ էության, մարդկանց այդ շարժումից շեղելն էր, իշխանական մեդիադաշտն այդ օրերին լցված էր արբանյակի հեքիաթով: Ի՞նչ եղավ հետո, այդպես էլ գեթ մեկ լուսանկար այդ արբանյակից չհրապարակվեց, որը հստակ ապացուցելի կլիներ, որ նկարահանումը Հայաստանում է տեղի ունեցել: Կան լուսանկարներ, վիդեոներ այն մասին, թե ինչպես է արբանյակը պտտվում, բայց պրակտիկ օգտագործելի որեւիցե լուսանկար այդպես էլ չի հրապարակվել: Մի անգամ իբրեւ պրեզենտացիա արեցին, մի քանի լուսանկար էլ դրեցին, բայց, չգիտես ինչու, մեդիան այդպես էլ չտեսավ այդ լուսանկարները` չտրամադրեցին: Պրեզենտացիայից` պատին կցված լուսանկարների հիման վրա այդպես էլ Հայաստանում նման տարածք չգտանք: Այդ ժամանակ էլ խուսափողական ձեւակերպումներ տվեցին եւ չհստակեցրին, թե Հայաստանի որ տարածքներում է եղել նկարահանումը: Այստեղ մեծ հարց է առաջանում․ եթե իսպանական կայքում գրված է, որ հազարավոր լուսանկարներ են ստացել Իսպանիայից, իսկ որտե՞ղ մնացին Հայաստանի լուսանկարները, այդ դեպքում ի՞նչ արբանյակ է, ի՞նչ ուղեծրով է թռչում այն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր Կաշին says:

    ԲՏԱ նախարարի ուշադրությանը՝ մասնագետների կարծիքը “հայկական արբանյակների” վերաբերյալ

    Հայկական արբանյակ»՝ անիմաստ հրճվանք
    https://www.aravot.am/2022/06/13/1273948/

    ««Հայկական» արբանյակի փուչիկը և նոր ապաշնորհությունը»
    https://www.aravot.am/2022/09/20/1292504/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930