Դատախազությունը բողոքարկել է Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը՝ մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազությունից: Դատավճիռը բողոքարկել են նաեւ Լեւոն Երանոսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը։
Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատախազությունը բողոքարկել է, ինքն էլ է որոշել բողոքարկել դատավճիռը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա երեք զինծառայողներին թույլ էր տվել զորամաս չհաճախել, եւ արդյունքում, ըստ մեղադրանքի, «վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար»: Բացի այդ, ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 եւ 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը «սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին»:
Իսկ Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թթ․ ընթացքում կատարել է իրեն վստահված՝ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաեւ` պաշտոնեական կեղծիք:
Այս ամպագոռգոռ բառերի հետեւում իրականում ձեւական ու ծիծաղելի մեղադրանքներ էին առաջադրվել, եւ դատարանն ավելի լուրջ պատիժ ուղղակի չէր կարող սահմանել:
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: