Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակում չի լինելու․ Հրանտ Բագրատյան. «Ա1+»

Նոյեմբեր 12,2024 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքական հարցերում Թրամփը կտանի ավելի պասիվ քաղաքականություն՝ բացառությամբ Իսրայելի և Իրանի խնդրի»,- «Ա1+»-ի եթերում ասաց 1993-96թթ․ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին։

Հրանտ Բագրատյանը հավելում է, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ հետաքրքրությունները կնվազեն նաև մեր տարածաշրջանի, հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ «ԱՄՆ-ը կարող է սկզբունքորեն ասի՝ խաղաղություն, ասի՝ հայերի հողերը ետ տվեք և այլն, բայց դրան որևէ գործողություն չի հետևելու, և Ալիևը դա գիտի»,- ասում է Բագրատյանը։

Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ գործող վարչակազմը կարևորո՞ւմ է Միջին միջանցքի գաղափարը, որը պետք է անցնի մեր տարածաշրջանով, նախկին վարչապետը համոզված է, որ Թրամփին այդ նախագիծը նույնպես չի հետաքրքրի։ Իսկ տարածաշրջանում կամ Հայաստանի շուրջ ենթակառուցվածքների ապաշրջափակում չի լինելու։ «Որովհետև Ադրբեջանը միջանցք է պահանջում։ Ասում է՝ ոչ քո սահմանապահի երեսն եմ ուզում տեսնել, ոչ էլ՝ քո մաքսավորի։ Մի օր էլ 20 բեռնատարով կգան, կասեն, դուրներս գալիս է, ուզում ենք ապրել, որն պատերազմի առիթ կդառնա։ Փաշինյանը գիտակցված դրան է տանում»,- հավելեց Բագրատյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930