Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Սուբվենցիոն ծրագրերը նրա համար են, որ տան համայնքներին, հետո էլ գնան այդ համայնքների ղեկավարների հետեւից ու բռնեն»

Նոյեմբեր 12,2024 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունների մասին՝ անդրադարձավ նաեւ նրան, որ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրը անցավ անշուք:

«ԱԺ նախագահը եղել է ավագանու անդամ, վարչապետը՝ ավագանու անդամի թեկնածու, երկրի նախագահը եղել է քաղաքապետ: Ու նրանցից ոչ մեկը այդ օրը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա  առիթով ուղերձ չի հղել: Եվ դա այն դեպքում, որ դա ոչ թե կառավարության որոշումով, այլ օրենքով սահմանված պետական տոնական օր է: Այդքան տեղական համայնք կա, համայնքի ավագանու անդամ կա, մի քանի հազար համայնքային ծառայող կա: Էլ չեմ ասում, թե քանի մարդ է ժամանակին աշխատել, որքան փորձագետներ կան:

Ուղերձ չեն հղում, որովհետեւ իրենց խնդիրը այն է, որ սուբվենցիոն ծրագրերը տան համայնքներին, հետո էլ գնան այդ համայնքների ղեկավարների հետեւից ու բռնեն: Սուբվենցիոն ծրագրերը մի իմաստ ունեն: Որ ժողովրդին ցույց տան, որ փողոցում լույսը վառվում է ու ասեն՝ դա կառավարությունն է արել: Համայնքի ղեկավարը պիտի դներ 15 հազար դրամանոց ԼԵԴ, բայց դրել է 5 հազար դրամանոցը ու պետք է ձերբակալվի: Եւ այդպես համայնքների ղեկավարներին աքցանի մեջ են պահում:

Վայքում մեկը կա, որ սուբվենցիոն ինչ ծրագիր իրականացվել է, իրեն պատկանող շինարարական ընկերությունն է արել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է տվել, ասել է՝ համայնքի ղեկավարին պաշտոնանկ արեք, քանի որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա այդ սուբվենցիոն ծրագրերում, բայց քանի որ սրանց ենթարկվում է, երկրորդ սուբվենցիոն ծրագիրն է ստացել եւ հիմա դպրոց է կառուցում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930