Լրահոս
Օրվա լրահոսը

«2020-ից սկսած ամեն օր աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»․ Հայկ Կոնջորյան

Նոյեմբեր 12,2024 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ կառավարությունը 2020-ից սկսած ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Հայաստան օր առաջ վերադարձնելու համար։ Ոչ մի օր այդ աշխատանքը չի դադարել և այդ աշխատանքը կատարելու համար հարկավոր չէ որևէ այլ առիթ»,- «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այս հարցով, քանի որ այս հարցով զբաղվում են ամենօրյա ռեժիմով։ Դիմելով ընդդիմությանը՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Եթե ձեզ համար առիթ է պետք, որ այդ աշխատանքն արվի, ապա մեզ համար առիթ պետք չէ, որ այդ աշխատանքը արվի, քանի որ ամեն օր զբաղվում ենք այդ աշխատանքով»։

Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ հայտարարությունը, այս նիստը՝ որպես մեխանիզմ, որպես գործիք չեն ծառայում այն նպատակին, ինչի համար փորձում են այստեղ ներկայացնել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության ընդունումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930