Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն իր կամքով հնարավորություն տվեց Ադրբեջանին «կանաչ լվացում» իրականացնել»․ Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 12,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ-ն իր կամքով  հնարավորություն տվեց Ադրբեջանին «կանաչ լվացում» իրականացնել, և Ադրբեջանն այս առիթն օգտագործում է իր քաղաքական իմիջը բարձրացնելու համար,- «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն, որպեսզի համահունչ լինի միջազգային բոլոր կոչերին, հայտարարություններին, բանաձևերին, ունի հետևյալ պարտականությունը․ «Մեր պարտականությունն է՝ այն էլ խորհրդարանական երկրում, խորհրդարանի միաձայն պարտականությունն է հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջելով, որ Ադրբեջանում կամ Բաքվում պատանդառված հայ գերիներին՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնեն Հայաստան։ Անհնար է որևէ բանակցություն, որի առանցքում հնարավոր չէ չներառել գերիների վերադարձի հարցը։ Սա ՀՀ պետության արժանապատվության հարցն է և նաև այս ինստիտուտի՝ խորհրդարանական երկրում ՀՀ ԱԺ-ի պարտականությունն է համապատասխան հայտարարություն ընդունելը»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,   այսօր ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության ընդունումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930