«Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել՝ որպես լծակ ՀՀ-ի դեմ»,- «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց՝ հստակ թիվը, անուն ազգանունները հրապարակված չեն, թե այսօր քանի գերի ունենք Ադրբեջանում․ «Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ։ Ե՞րբ կկարողանանք կանխել դա, երբ այլևս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները և ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP29-ը։ Մենք հասկանում ենք, որ եթե այսօր իրենք չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ Միգուցե ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, ում՝ պարզ է։ Այսօր պետք է օգտագործենք այս առիթը պահանջելու, որ բոլորը վերադառնան»։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այլազգիները ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, ՀՀ իշխանությունը լուռ է։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ