Լրահոս
Օրվա լրահոսը

Դոգը, եթե ուզենա կապնվի, թող կապնվի, մեզ ֆինանսավորի, անենք էն, ինչ պետք է. ԱԱԾ-ի բացահայտած ահաբեկչական խմբի անդամներ

Նոյեմբեր 12,2024 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց «Հյուսիսային տերեւաթափի» գործով նիստը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Այսօրվա նիստին դատարանը հետազոտեց ապացույցները՝ վերծանվեցին գործով անցնող անձանց հեռախոսազրույցների ձայնագրությունները: Զրույցներում ինչ-որ հողատարածքի վաճառքի մասին խոսակցություն կար, գումարի փոխանցման մասին կային խոսակցություններ, հանդիպումների ժամադրություններ Ազգային ժողովրդավարական Բեւեռի գրասենյակում: Մեկ այլ զրույցում կար խոսակցություն Վարդան Ղուկասյանից (Դոգ): Գործով անցնող մեղադրյալներից Մկրտչյանի ու ինչ-որ տղամարդու միջեւ այսպիսի խոսակցություն կար:

-Դոգը, եթե ուզենա կապնվի, թող կապնվի, մեզ ֆինանսավորի, անենք էն, ինչ պետք է, ոչ թե սենց գալասավոյ էլ ուղարկել է,  ասի՝ խոսալու ժամանակը չի, գործ անելու ժամանակն է: Ասի եթե ուզում ես զանգի, խոսանք:

-Բայց կարող է տոչնի չես ուղարկել իրա հեռախոսի համարները, էդ որ սայտում մտնես, մեկին գրես, կգրի գիտե՞ս:

-Այ մարդ, ինքն ա ուղարկել ինձ, վայբերի համար ունի՞ ինչ-որ:

-Ինձ ինքն է ուղարկել, ասում ա ձեր մասին կարող եք մի երկու բան ասել, գրել:

-Բայց ի՞նչ ա, բան-մա՞ն ա ասել:

-Դե գրել ա, ասել ա՝ կուզենայի ձեր մասին շատ բան իմանալ: Գրեցի ինչ-որ պետք է, պատասխան չկա հլը:

-Զանգել եմ իր հեռախոսին, չի պատասխանում, վայբերով չի պատասխանում:

-Հենա հիմա ուղիղ եթերի մեջ ա:

Խմբի անդամների զրույցներում կային նաեւ ներքաղաքական կյանքին վերաբերող հատվածներ: Մկրտչյան-Գասպարյան զրույցից հատված

-Դրությունը խառն է, չէ՞:

-Ի՞նչն է խառը:

-Ընդհանրապես, երկիրը խառն է:

-Երկրագունդն է խառը:

-Արա, բայց հիմա իսկական խառը վախտ է, ինչ անես, հիմա պիտի անես:

-Դրա մաման…

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930