Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Նոյեմբեր 12,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

«Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքները և նախանշել նոր հեռանկարներ,» – հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս նպատակով կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար նաև կայունության ապահովման գրավական։

Անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930