Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1973 թ․), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Ս., ծնված 2003 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Տ. Վ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն մինչ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքի դադարելը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն