Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, ես թքա՞ծ ունեմ Բյուրոյի իմ գործընկեր Դավիթ Իշխանյանի վրա»․ Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 12,2024 17:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչ-որ առումով շոկի մեջ եմ, որ մեր ԱԺ-ն․․․վատ երազում էլ չէի տեսնի, որ գերիների հարցն ԱԺ-ում կարող են դարձնել իմ ու քո հարց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում քննարկվում էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների առաջարկած նախագիծը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի՝ ԱԺ հայտարարության մասին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց հայտարարության նախագծի քվեարկությանը՝ տապալելով հայտարարության ընդունումը։

«20 տարվա պատգամավորական կենսագրություն ունեմ, բայց չէի պատկերացնում, որ ժողովը, որը կոչվում է ՀՀ Ազգային ժողով, կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլեւ մերժել։ Այսպիսի բան կարող էր լինել միայն Միլլի մեջլիսում։ Մոտավորապես նույն պատկերը կունենայինք․․․ քննարկում էլ չի, լսումներ են․․․ կձերբակալեին մեզ՝ կտանեին․․․Այստեղ, փաստորեն, մենք ունենք իրավիճակ, որ ռազմագերիների հարցի մասով, որը մեր արժանապատվության հարցն է, որոշ մարդիկ հայտարարում են, որ ընդդիմությունն այս ամենն անում է՝ թքած ունենալով գերիների վրա։ Այսի՞նքն։ Մենք այնտեղ մոտիկ ընկերներ ունենք, որ այսօր գտնվում են բանտերում․․․ ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա, ես թքա՞ծ ունեմ Բյուրոյի իմ գործընկեր Դավիթ Իշխանյանի վրա»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Այն բացատրություններին, որ կառավարությունն աշխատում է, Արմեն Ռուստամյանը հակադարձում է՝ թող աշխատի, դա չի խանգարում, որ խորհրդարանն էլ աշխատի, իսկ խորհրդարանն ավելի ազատ է ու կարող է փոխլրացնել։

Նա նաեւ հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ իր համար գերիների հարց գոյություն չունի ու հավելեց, որ գերիների վերադարձի հարցն այս իշխանության համար երբեք էլ օրակարգային չի եղել։

Այսպիսով, Արմեն Ռուստամյանը նկատում է՝ ՔՊ-ն փաստում է, որ Հայաստանում անձնիշխանություն է։

Արմեն Ռուստամյանի մոտ խորանում է տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը պատանդ է Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։ Դրա ուղիղ ապացույցն ընդդիմադիր պատգամավորը համարում է այսօր Ադրբեջանից հնչած հայտարարությունները, որ չմասնակցելով COP-29-ին, Հայաստանը բաց թողեց իր հնարավորությունը։

Այսպիսով, ըստ Արմեն Ռուստամյանի, ավելի մեծ խնդիր առջեւ ենք կանգնելու, քանի որ երբ այդ մարդկանց դատավարությունը սկսվի՝ ակնհայտ կդառնա, որ դատվում են ոչ թե անհատ մարդիկ, այլ Արցախի ժողովուրդը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930