Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ համատեղ հայտարարությունը բացառիկ առիթ էր ցույց տալու, որ սեփական քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանության հարցում միակամ են. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 12,2024 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29) Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» Ազգային ժողովի հայտարարություն:

Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտերում:

ՔՊ-ն, շարունակ բարբաջելով կառուցողական գործունեության իր պատրաստակամության մասին, փոխանակ օգտվի ընդդիմության այս նախաձեռնությունից և ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանում կոնսենսուս ունեցող հարցերի մասին՝ ուղղակի տապալեց նախաձեռնությունը:
ՔՊ-ն տապալեց, որովհետև իրենց հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համապարփակ պաշտպանություն:

ՔՊ-ն տապալեց, որովհետև առ այսօր, ուրիշ երկրների ջանքերով վերադարձված հայ գերիների հարցը սովոր է դարձնել սեփական գովազդի թեմա: Իրենց համար մարդկային կյանքերը արժեք չեն՝ եթե այն չի ծառայում կապիտուլյանտական իշխանության փիառին:

ՔՊ-ն տապալեց, որովհետև գիտեն, որ Ադրբեջանի համար իրենց գործոնը ոչ մի արժեք չունի և հույսները կրկին դրել են որևէ այլ երկրի հեղինակության և ջաների հաշվին, մի քանի գերի վերադարձնելու հավանականության և/կամ Բաքվի բարի կամքի վրա:

Նախկին նախագահները, միջազգային ոչ մի առիթ ու հնարավորություն բաց չէին թողնի, որպեսզի առավելագույն արդյունքներն ապահովեին հայ ժողովրդի շահերի համար: ՀՀ ԱԺ համատեղ հայտարարությունը բացառիկ առիթ էր մի փոքր մեղմելու ընդդիմության ու իշխանության մեջ բնականորեն ու գաղափարապես գոյացած ահռելի անջրպետը: Առիթ էր աշխարհին ցույց տալու, որ սեփական հայրենակիցների կամ քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանության հարցում միակամ են: Այնպես, ինչպես կաներ ցանկացած նորմալ պետություն:
Չորս տարի, նույնիսկ չեն կարողանում Ալիևի կողմից ստորագրված և գերիների անհապաղ վերադարձի ապահովման հանձնառությունը կյանքի կոչել՝ փոխարենը Ադրբեջանին տալով և ուրանալով ամեն բան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930