Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօր ՀՀ ԱԺ-ն ասելիք ունի՞, թե՝ ոչ»․ Աննա Գրիգորյանը իշխանության՝ գերիների վերադարձի հարցով դիրքորոշում հայտնելու մասին

Նոյեմբեր 12,2024 17:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է ՀՀ բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ն միասնական հայտարարություն տարածի՝ պահանջելով ալիևյան ռեժիմից վերադարձնել մեր բոլոր ռազմագերիներին»,- «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց՝ այս դեպքում քաղաքական մեծամասնություն ի՞նչ պատրվակ է գտնելու ասելու, որ չի միանում հայտարարությանը․ «Երբ նման հայտարարություններ ենք անում, նման հարցեր ենք բարձրացնում, ասում եք՝ մենք այս գործն ենք անում, մենք այստեղ այս ենք խոսում, բայց գնում, հասնում եք ՄԱԿ-ի ամբիոնին, ինչի մասին ասես խոսում եք՝ բացի ռազմագերիների վերադարձից, այսպես կոչված խաղաղության մասին պայմանագիր եք բանակցում, բայց ռազմագերիների հարցը չկա այնտեղ։ Հարց եմ տալիս՝ ԱԺ-ն այսօր ասելիք ունի՞, թե՝ ոչ։ Այն ժամանակահատվածում, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ Բաքվում են և մեր հայրենակիցներն են Բաքվի բանտում, մենք պահանջ ունե՞նք, թե՞ ոչ։ Այսօր ձեր դիրքորոշմամբ է արտահայտվելու»։

Աննա Գրիգորյանը շեշտեց՝ այսօր այն օրն է, երբ պետք է դիրքորոշում հայտնել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930