Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Միջազգային հանցագործը, ցեղասպանը փորձում է մաքրագործել իր դեմքը»․ Արծվիկ Մինասյանը՝ Ադրբեջանում COP29-ի անցկացման մասին

Նոյեմբեր 12,2024 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«COP29-ը անցկացվում է մի երկրում, որն աշխարհին հայտնի է ոչ միայն իր միջազգային կոռուպցիոն սկանդալներով՝ խավիարային դիվանագիտությունից սկսած, ավարտած նավթային կոռուպցիոն հարաբերություններով, նաև միջազգային մարդասիրական իրավունքի արմատական ոտնահարմամբ»,- «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ այսպիսով «Ակնհայտ է դառնում, որ միջազգային հանցագործը, մարդասպանը, ցեղասպանը փորձում է մաքրագործել իր դեմքը»։ Այնուհետև շարունակեց․ «Իսկ մենք իբրև մի ժողովուրդ, որը կրել է այդ ցավը, հարվածն այդ մարդասպան ռեժիմից, պարտավոր ենք միջազգային հանրությանը մեր արժանապատիվ պահանջն առաջադրել։ Սա ոչ այլ ինչ է, քան ընդամենը միջազգային մարդասիրական և այլ իրավունքի բնագավառում սուբյեկտ հանդիսացող պետության պահանջ մեկ այլ պետությունից։ Չի կարող Ադրբեջանի նախագահը հանգիստ անցկացնել այդ համաժողովը, քանի դեռ պատանդառված է պահում մարդկանց, որոնք պայքարի են դուրս եկել սեփական հայրենիքի ու արժանապատվության համար»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930