Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Նորագավիթի նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ բախվել են Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ի արած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Տիգրան Վ.-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: