Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հետ ունեցած ջերմ հարաբերությունների հաշվին՝ իշխանությունները ցանկության դեպքում կկարողանան գերիներին վերադարձնել. Չախալյան

Նոյեմբեր 12,2024 17:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում իշխանությունները Ալիեւի հետ ունեցած ջերմ հարաբերությունների հաշվին կկարողանան գերիներին վերադարձնել»,- այսօր ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց հոկտեմբերի 16-ից կառավարության շենքի մոտ՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով նստացույց անող «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով, նստացույց սկսելուց մինչ օրս կառավարությունից ուղղակիորեն արձագանք չի եղել: Եղել է միայն անուղղակի ձեւով արձագանք: Գերիների ու անհետ կորածների հարցերով հանձնախումբն է նիստ գումարել մարտից հետո առաջին անգամ, ԱԺ նախագահն է անդրադարձել…

«Այն, ինչ իշխանությունը ստիպված փորձում է հիմա անել, երբ հանրային պահանջ է ձեւավորվել, հասկանում է , որ այլեւս չի կարող ծածկադմփոց անել, չի կարող ասել՝ երկու ամիս էլ համբերեք, բայց ինչ անում է՝ բավարար չէ: Սա ուղղակի տեղեկատվական քայլեր են, ընդամենը տեղեկատվական դաշտը լրացնելու համար: Մենք ի սկզբանե ասել ենք, որ մեր առջեւ դրված խնդիրը նախ օրակարգ ձեւավորելն է, այն հարցը, որ իշխանություններն ուզում էին մեռցնել, այդ հարցը օրակարգում պահելն է, բայց մյուս կողմից էլ պահանջում ենք՝ խորքային աշխատանք լինի: Այսինքն՝ ոչ թե ինքնագովազդվելու համար իշխանությունները մի քանի նախադասություն արտասանեն ու անցնեն առաջ»,- հավելեց Չախալյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930