Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիների հարցով ՀՀ-ի պաշտոնական տեսակետ հրապարակային, ամբողջական չի հնչել. Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 12,2024 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս նախաձեռնությունը նախևառաջ առիթ է, որ մենք ճիշտ պահն օգտագործենք, արձագանքենք այն կարևորագույն խնդրին, որն առաջացել է մեր ռազմագերիների հետ կապված հարցով։ Այս առումով ՀՀ-ի պաշտոնական տեսակետ հրապարակային, ամբողջական, լիարժեք չի հնչել»,-ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա՝ քանի դեռ այս պաշտոնական դիրքորոշումը չի հնչել հստակ, լոբբիստական աշխատանքներն ունենում են դժվարություն։

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ COP29-ով այս գործընթացը չի ավարտվելու․ «Այն առիթ էր այս համաշխարհային զորաշարժը փորձել իրականացնել, և այս իմաստով ՀՀ-ի կրավորական պահվածքը բոլորովին բացատրելի չէ։ Մենք չենք կարող սպասել՝ իբր թե Ադրբեջանում արդարադատության։ Ադրբեջանն այսօր ԵԽ-ից է վտարված մեկ տարով հենց այն պատճառով, որ գնահատվել է, որ ունի լուրջ խնդիրներ դատական համակարգում։ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը դատելը արցախահայությանը հավաքական իմաստով դատել է նշանակում, քանի որ նրանք Արցախի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են։ Պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանը հանգիստ, խաղաղ իր նպատակներն իրականացնի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930