Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելուն չօժանդակելու հորդորներով նամակներ փոխանցվեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին

Նոյեմբեր 12,2024 16:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքար» շարժման մի խումբ աջակիցներ այսօր ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին հանձնեցին նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

«Քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ: Այսինքն՝ լռեցնելու այն ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: Քանի որ այս իշխանությունները մեծ աջակցություն ունեն Եվրոպական միության գրասենյակի ու ԱՄՆ դեսպանատան կողմից՝ բարեփոխումներին ուղղված աջակցություն: Որոշեցինք նամակներ հանձնել ԵՄ գրասենյակ եւ ԱՄՆ դեսպանատուն: Նամակներ, որոնք տեղեկացնում են, թե ինչպիսի դրսեւորումներ ունեն իշխանությունների քաղաքական բռնաճնշումներն: Այս նամակներով հորդորում ենք իշխանություններին աջակցություն տվող կառույցներին, որ հետամուտ լինեն, որ իրենց աջակցությամբ, մեր համոզմամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նրան ու մի շարք այլ քաղաքացիների ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով:

ԱՄՆ դեսպանատուն եւ ԵՄ գրասենյակ փոխանցվող նամակների վրա կային մեծանուն հայ դերասաններ Կարպ Խաչվանքյանի եւ Հրաչյա Ղափլանյանի նամականիշներ:

«Սա խորհրդանշում է, որ մենք կարծում ենք, որ իշխանություններին աջակցող ուժերը լավ տեսնում են՝ ՀՀ-ում ինչ է կատարվում, բայց լռում են: Դրանով կոչ ենք անում դադարեցնել դերասանությունը, իբր թե ՀՀ-ում ժողովրդավարություն է: Իրենք շատ լավ տեսնում են, որ ՀՀ-ում ժողովրդավարություն չէ, այս իշխանությունները ավտորիտար ռեժիմ են կառուցում»:

Նամակի մյուս կողմում էլ Առաջին Հանրապետության ժամանակ ԿԳ նախարար Նիկոլ Աղբալյանի եւ հայազգի բժիշկ Աննա Ասլանի պատկերներով նամականիշներ կային: Աղբալյանի նամականիշը, ըստ Հովհաննես Ավետիսյանի, խորհրդանշում է քաղբանտարկյալին, իսկ Աննա Ասլանի նամականիշը խորհրդանշում է իրենց ցանկությունը՝ մեր երկիրն ավելի ապահով դարձնելու եւ արդար ու ժողովրդավար հանրություն ունենալու ցանկությունը:

Հարցին՝ ինչ բռնաճնշումների մասին է խոսքը, Ավետիսյանն ասաց՝ օրինակ` այն ապօրինի քրեական վարույթները, որ նախաձեռնվում են, ձերբակալությունները:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում այլեւս գործ կարելու մշակույթ չկա, այդ էջը փակված է, Հովհաննես Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Մենք իրեն ավտորիտար պոպուլիստ դիկտատոր ենք համարում: Ինքը ոնց կարող է ընդունել այդ հանգամանքը, երբ ինքն է այդ միջավայրը ստեղծողը: Երբ իրենից ու իր ենթականերից է գալիս քաղաքական հետապնդումների հրահանգը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930