Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ-ն COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում ակտիվ չգործի՝ հետո ավելի բարդ է լինելու․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 12,2024 16:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին ընդդիմության նախաձեռնությանը։

Նա փաստեց՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվածը էթնիկ զտման դասագրքային օրինակ է։ Այն ամրագրված է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Տիգրան Աբրահամյանը, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, ասաց․ «Ուզում եմ հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին։ Միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտումները ինչպես պետության, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարների համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի։ Միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը»։

Տիգրան Աբրահամյանը, որպես հակադրություն նշեց, որ Ադրբեջանը գերեվարված անձանց հարցն օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար։

Պատգամավորը վստահեցրեց՝ COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշում գործադրումն առավել արդյունավետ է, և եթե ՀՀ-ն՝ այդ թվում խորհրդարանական մակարդակում, ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930