Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ. ավագանու անդամ

Նոյեմբեր 12,2024 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով մենք կանգնել ենք լրջագույն խնդիրների առջև, մասնավորապես՝

1.Շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը,

2.Քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։ Ինչպես նաև 2 կոմունալ մեքենաներն անսարք վիճակում են, ունեն շարժիչի ու փոխանցման տուփի խնդիր։

3.Ձմեռվա նախապատրաստական աշխատանքների համար չի իրականացվել նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում։

4.Եվ մի շարք հիմնախնդիրներ՝ կապված ֆինանսական, քաղաքաշինական, մշակութային, կրթական, սուբվենցիոն ծրագրերի հետ։

Առաջարկ՝ կառավարությանը և պատկան մարմինների ներկայացուցիչներին

1.Ստեղծել աշխատանքային խումբ՝ներառելով ավագանու անդամներին,

2.Ֆինանսների նախարարության կողմից նշանակել ներկայացուցիչ, ով կկարողանա կարգավորել ֆինանսական հիմնահարցերը, որը կարող է լինել համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետը կամ աշխատակազմի ղեկավարը։

3.Օրենսդրական կարգավորում մտցնել համայնքապետարանում ֆորսմաժորային իրավիճակների դեպքում։

Սիրելի՛ գյումրեցիներ, մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930