Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդվել են շուրջ 200 շինություններ․ արբանյակային լուսանկարները բացահայտում են Շուշիի շրջանում Ադրբեջանի իրականացրած ավերածությունները․ Civilnet

Նոյեմբեր 12,2024 15:39
shushi

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օգտագործելով արբանյակային լուսանկարները, անդրադառնում ենք Շուշիի շրջանի ներկայիս վիճակին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ 55 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։

Պատերազմի հետևանքով 2020-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է քաղաքի մի շարք թաղամասեր և ակտիվ շինարարություն է իրականացնում։

Ադրբեջանը քանդում է Շուշիի հայկական տները

Ըստ 2015-ի մարդահամարի՝ Շուշիի բնակչությունը մոտ 4 000 էր։ 2020-ի պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվեց և Ադրբեջանը ներկայում փաստացի ոչնչացնում է հայկական հետքը։ 2020-ի սեպտեմբերին և 2024-ի ապրիլին արված արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ Շուշի քաղաքում Ադրբեջանը քանդել է մոտ 200 փոքր և մեծ շինություններ՝ հանրային նշանակության կառույցներ, բազմաբնակարան շենքեր, առանձնատներ և այլ շինություններ։

Շուշի քաղաքը՝ 2020-ի սեպտեմբերին և 2024-ի ապրիլին։

Շուշի քաղաքից հասանելի ամենաթարմ՝ 2024-ի ապրիլի արբանյակային լուսանկարներում հստակ երևում են քաղաքում իրականացված փոփոխությունները: Կարմիր կետերով նշված են բոլոր այն տներն ու շենքերը, որոնք քանդվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։

Շուշի քաղաքը 2024-ի ապրիլի դրությամբ, կարմիրով՝ քանդված շինությունները:

Հիմնահատակ ավերվել են հայկական մի շարք մշակութային և կրոնական հուշարձաններ: Դրանց թվում է 19-րդ դարի սկզբին կառուցված Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավել հայտնի է «Կանաչ ժամ» անվանմամբ։ Եկեղեցին զգալի վնասվել էր պատերազմի վերջին օրերին քաղաքում ծավալված ակտիվ մարտերի ընթացքում, ենթադրաբար՝ ադրբեջանական կամ հայկական զինված ուժերի հրետանային հարվածների հետևանքով։

Ադրբեջանական իշխանությունները, հակառակ պատմական փաստերի, եկեղեցին ներկայացնում էին որպես ռուսական և բազմիցս հավաստիացրել են այն վերականգնելու ու «պատմական տեսքը վերակերտելու» մասին։ Սակայն արբանյակային լուսանկարների արխիվը վկայում է, որ «Կանաչ ժամը» պահպանվել է մինչև 2023-ի տարեվերջ, որից հետո այն հիմնովին քանդվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930