ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։
Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի տարեկան Գլխավոր համաժողովով, ընթացքում հաստատվել է ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը կառույցին։
Քննարկումն իրականացվել է Բենինի Ինքնավար ազգային ընտրական հանձնաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 33 ֆրանկոֆոն երկրների ընտրական համակարգերի ներկայացուցիչներ, բանախոսներ, բարձրաստիճան հյուրեր։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով