«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյաները ձերբակալվել են՝ կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քննչական գործողություններ են իրականացվել, ինչին հաջորդել են ձերբակալությունները։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են։
«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշեցին ՀԿԿ-ից։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնատար անձանցից մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է, ձերբակալվել են նաև նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։
Կարդացեք նաև
Իզաբել Սահակյան