Իրազեկում Նիդերլանդներում
COP29-ի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 11-ի գիշերը Ամստերդամում՝ Ազգային համերգասրահի առջև երիտասարդները տեղի բնակչությանը բաժանեցին թռուցիկներ, որոնցում ներկայացվում էր Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև կոչ անում մասնակից պատվիրակներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցի բարձրաձայնումը։
Երիտասարդները նաև COP29-ի և ադրբեջանական վայրագությունների մասին պատմող կայքի՝ հղումներով պիտակներ են փակցրել հասարակական տրանսպորտում և տարբեր հանրային վայրերում։