Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Հայաստանից ամենօրյա ռեժիմով հակադարձում են Ադրբեջանին

Նոյեմբեր 12,2024 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես չեմ կարծում, որ պաշտոնական Երեւանը լռում է: Կան բանակցություններ, կան նաեւ հրապարակային հայտարարություններ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ՀՀ-ի կողմից արձագանքի բացակայության վերաբերյալ հարցին: Այսօր էլ, Ադրբեջանում ընթացող COP-29-ի միջոցառումների մեկնարկին, Ալիեւը խոսել է տարածաշրջանում՝ բնապահպանական առումով Հայաստանի վտանգավորության մասին։

Սիսակ Գաբրիելյանի տպավորությամբ, Հայաստանից կա արձագանք, այդ արձագանքը գրեթե ամենօրյա ռեժիմով է․ «Այսինքն՝ եթե լինում է սպառնալիք, լինում է նաեւ դրան պատասխան։ Եվ ոչ միայն մեր կողմից, այլեւ մեր միջազգային գործընկերների կողմից։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք խաղաղության, որովհետեւ այլ տարբերակ չկա, զարգացման համար այլ տարբերակ չկա: Օրինակ, այս տարի մինչեւ այս պահը, եթե չեմ սխալվում, սահմանային միջադեպ չի արձանագրվել: Խոսեք գործարարների հետ, խոսեք այն մարդկանց հետ, որոնք պլանավորում են այս երկրում երեխաներ ունենալ, ընտանիք կազմել, չափազանց կարեւոր է, որպեսզի երկրում լինի խաղաղություն։ Այսինքն՝ առանց դրա չկա կայուն եւ երկարատեւ զարգացում։ Սա մեր ծրագիրն է: Մեր նպատակը դա է, որ ամեն ինչ անենք, որ հասնենք դրան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930