«Ազգային ճակատ». Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոնրեալում նոյեմբերի 11-ի առավոտյան իրականցվեց ցույց ընդդեմ Ադրբեջանում անցկացվող COP29-ի:
Ցույցի նպատակն էր նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովի բոյկոտը, և մասնակցող պատվիրակների կողմից Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցի մասին բարձրաձայնումը:
Ակցիայի մասնակիցները «Genocide (ցեղասպանություն)» գրառմամբ մեծ պաստառ էին պարզել «Պլաս-դեզ-Առ» բազմաբնույթ մշակութային կենտրոնի մուտքի մոտ, արցախահայերի իրավունքների գրությամբ պաստառներ էին պարզել, ինչպես նաև հնչել են Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը տեղում հավաքվածներին ներկայացնող ելույթներ և կոչեր։