Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին չներվեց հավաքականի պարտությունը, իսկ Արմեն Մելիքբեկյանին ներվում է․ Սիսակ Գաբրիելյանը շրջանցեց հարցը

Նոյեմբեր 12,2024 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես ՀՀ պետական բյուջեի հաշվին երբեք, որեւէ ակումբային խաղերի չեմ գնացել, մեկնել եմ իմ միջոցներով․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ եղան, որ նա՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ մեկնել է Անգլիա՝ ֆուտբոլ նայելու։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր աշխատավարձը բավականացնո՞ւմ է հիփոթեքային վարկ վճարելու, ապրելու եւ նման հաճույքներ իրեն թույլ տալու համար։ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց՝ իբրեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ, երբեմն նաեւ Հայաստանի հավաքականի հետ է մեկնում, ակումբներից է հրավերքներ ստանում։

Խոսելով հայկական ֆուտբոլի մասին, ասաց, որ ֆուտբոլն անշնորհակալ գործ է, այդտեղ պարտություններ միշտ կան։ Իր հետագա համեմատություններում՝ Սիսակ Գաբրիելյանը կարծիք հայտնեց՝ Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները․ «Ֆուտբոլը միայն Հայաստանի ազգային հավաքականը չէ»։

Պատասխանելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի մասին հարցին էլ, Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ պահանջը ներկայացնող ակումբներն ազատ են:

Նա չարձագանքեց հարցին, որ ժամանակին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին չներվեց հավաքականի պարտությունը․ «Հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ անեմ, գնամ շուխո՞ւր անեմ։ Ես ոչ ոքի չեմ ներել․․․»։

Նա հայտարարեց՝ եթե քաղաքական միջամտություն եղավ, ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա ու վստահեցրեց՝ Արմեն Մելիքբեկյանը ապաքաղաքական ու ապակուսակցական անձ է: Ասաց, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ունի իր զարգացման ծրագիրը՝ մինչեւ 2026 թվականը ու հայտարարեց, որ Հայաստանի ակումբային ֆուտբոլը մեծ հաջողություններ ունի։ ՔՊ-ական պատգամավորը նաեւ ասաց, որ անձամբ խոսել է Արմեն Մելիքբեկյանի հետ, վերջինս ասել է՝ իրեն էլ չեն գոհացնում հավաքականի արդյունքները:

«Ի՞նչ անենք, հավաքականի համար ասենք՝ հրաժարական տո՞ւր, ակումբայինի համար ասենք՝ արի՞»,- տարակուսեց Սիսակ Գաբրիելյանը՝ հայտարարելով, որ երկու տարի առաջ քաղաքական որոշում է կայացվել, որ ՀՖՖ-ում որեւէ քաղաքական ներկայություն չպետք է լինի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930