Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2025-ին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչեւ խոր ծերության մեջ գտնվող անձ, շուրջ 12 հազար դրամի իր բարեկեցությունից պետք է հրաժարվի, պետական պարտքի սպասարկման համար»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 12,2024 12:34

2025 թվականին պետական պարտքի սպասարկման համար ծախսվելու է 394 միլիարդ դրամ․ այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա պատկերավոր դարձրեց իր խոսքը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչեւ խոր ծերության մեջ գտնվող անձ, շուրջ 12 հազար դրամի իր բարեկեցությունից պետք է հրաժարվի, պետական պարտքի սպասարկման համար եւ նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պետական ծրագրեր կան, որոնք պետական պարտքի սպասարկմանն են ուղղված։

Նախարարը պատասխանեց՝ ԿԲ-ի հետ վերլուծություններ են արել, արդյունքները քննարկվում են։ Նաեւ ասաց, որ ներքին եւ արտաքին ֆինանսավորման հաշվին պետական պարտքի տոկոսը նվազել է։

Արծվիկ Մինասյանը նաեւ նախարարին հորդորեց անկեղծ լինել եւ ասել, որ այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք կառավարությունը կառուցում է եւ գովազդում, դրանք պետական պարտքի հաշվին եւ բոլորի ուսերին են։ Վահե Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով, որ միայն մեկ նման ծրագիր կա՝ Ասիական զարգացման բանկի հետ ու հավելեց, որ դա էլ ներդրում է մեր ապագայի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930