Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով

Նոյեմբեր 12,2024 12:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմեբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։

Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից, եթե Կամոյի առողջական վիճակը գնալով բարդանա, ապա մարզիկը կենթարկվի վիրահատության։

Ի դեպ, Գերմանիայի մրցաշարից հետո՝ Կամոն պլանավորում էր հենց այնտեղ էլ ենթարկվել ողնաշարի վիրահատության։ Սակայն, այս վնասվածքի պատճառով՝ լուրջ առողջական խնդիրները վտանգել են նրա մարզական կարիերան։

«Վիրահատության կենթարկվեմ թե՝ ոչ, կորոշեն բժիշկները»,– մեզ հետ զրույցում ասաց կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Կամոն պատրաստվում է նույն եռանդով շարունակել իր մարզական կարիերան. «Ինչպես նախկինում, ուշադրություն չդարձնելով իմ ստացած բոլոր վնասվածքներին, մասնակցել եմ ու գրանցել բարձր արդյունքներ, այնպես էլ հիմա, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, և բժիշկները թույլ տան, կշարունակեմ իմ կարիերան։ Հատկապես, որ 2025 թվականի հետ կապված ունեի մեծ պլաններ, հուսով եմ դեռ ունեմ՝ թե՛ MMA-ի մարտերի, և թե՛ կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մասնակցելու համար»։

Մեր այն հորդորներին, թե այդպես վտանգում եք Ձեր կյանքը, արդյո՞ք չեք ցանկանում դադար վերցնել սպորտային կարիերայում, Կամոն տվեց հստակ պատասխան. «Եթե  ժամանակին չգրանցեի այն արդյունքները, որոնք գրանցել եմ տարիների ընթացքում, և եթե այդ հաջողությունների արդյունքում չունենային այն վնասվածքները, որոնք այսօր ունեմ, ապա՝ լրջորեն կմտածեի իմ սպորտային կարիերան ավարտելու մասին։ Բայց, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ թե՛ MMA-ում, և թե՛ կարատեում ունեմ լավագույն արդյունքները, և ես իրավունք չունեմ չշարունակելու այդ ուղին»,- ասաց  Ունանյանն ու հույս հայտնեց. «Հիմա հուսանք, որ և մեջքի, և թե՛ այս վնասվածքի վիրահատությունները բարեհաջող կընթանան, կապաքինվեմ, կկազդուրվեմ ու կհասցնեմ լուրջ մրցումներից առաջ լինել լավ մարզավիճակում։ Իսկ հաջորդ տարի էլ կունենամ մեծ հաջողություններ իմ սպորտային կարիերայում»,-լավատեսական նոտայով եզրափակեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Հայաստանի կարատեի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930