Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության, Հոգաբարձուների խորհրդի և գործադիր աշխատակազմի ընտրության արդյունքները

Նոյեմբեր 12,2024 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության 2024 թվականի հոկտեմբերի 13-ի հանդիպումից հետո ՀԲԸՄ-ի նորընտիր գործադիր անդամներն են՝ նախագահ Սեմ Սիմոնյանը, փոխնախագահներ Արդա Հարաթունյանը և Երվանդ Զորյանը, ատենադպիր Անի Մանուկյանը և գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյանը։

2024 թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած Ընդհանուր ժողովի ժամանակ Պերճ Սեդրակյանին շնորհվեց Պատվավոր նախագահի կոչում։ Նա այժմ իր գործունեությունը կշարունակի Հոգաբարձուների խորհրդում՝ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Ուղուրլյանի և նորանշանակ անդամ Էլի Աքիլյանի հետ միասին։

ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նորընտիր անդամ Էլի Աքիլյանը

Աքիլյանը «Kingsisle Entertainment»-ի հիմնադիրն է և «Inet Technologies Inc.»-ի համահիմնադիրը, որտեղ 1999թ.-ի ապրիլից մինչև 2004թ. սեպտեմբերը պաշտոնավարել է որպես նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: Նա Առլինգտոնում Տեխասի համալսարանի էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան ունի։ Սեմ Սիմոնյանը կծառայի որպես Խորհրդի ի պաշտոնե անդամ։

Խորհրդի անդամներ Էրիկ Իսրայելյանը (ԱՄՆ), Նազարեթ Ֆեստեկջյանը (ԱՄՆ), Վահե Գաբրաշը (Շվեյցարիա), Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Արդա Հարաթունյանը (ԱՄՆ), Եղիշե Մանուկյանը (ԱՄՆ), Լևոն Նազարյանը (ԱՄՆ), Երվանդ Զորյանը (ԱՄՆ) և Վազգեն Յակուբյանը ​​(Հայաստան) վերընտրվել են՝ շարունակելու իրենց գործունեությունը առաջիկա չորս տարիների ընթացքում։

Համաձայն ՀԲԸՄ կանոնադրության՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամների մեկ երրորդը պետք է ԱՄՆ-ի բնակիչ չլինի։ Վարչության ներկայիս անդամներն են՝ ԱՄՆ-ից Հայկ Արիյանը, Երվանդ Դեմիրճյանը, Էրիկ Իսրայելյանը, Նազարեթ Ֆեստեկջյանը, Արդա Հարաթունյանը, Սարգիս Ջեբեջյանը, Արի Լիբարիկյանը, Անի Մանուկյանը, Եղիշե Մանուկյանը, Լորի Մունչերյանը, Լևոն Նազարյանը, Սեմ Սիմոնյանը և Երվանդ Զորյանը, Հայաստանից՝ Վազգեն Յակուբյանը, Կանադայից՝ Լենա Սարգիսյանը, Եվրոպայից՝ Նադյա Գործունյանը (Ֆրանսիա), Վահե Գաբրաշը և Վարդգես Քնաջյանը (Շվեյցարիա), Առնո Ադամյանը և Կամիլիո Ազզուզը (Մեծ Բրիտանիա):

ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝ Խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը և անդամներ Էլի Աքիլյանը, Էրիկ Իսրայելյանը, Ժոզեֆ Ուղուրլյանը, Արմեն Սարգսյանը, Պերճ Սեդրակյանը և Սինան Սինանյանը։

Լրացուցիչ տեղեկությունների և Խորհրդի անդամների կենսագրական մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր լուսանկարում՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը և Հոգաբարձուների խորհուրդը (նկարում չկան Վաչե Մանուկյանը և Էլի Աքիլյանը)։

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930