Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնազոհությունը՝ կամավոր մարտի դաշտ գնալն է, հարկ վճարելը պարտականություն է»․ Ագնեսա Խամոյանը՝ Վահե Հովհաննիսյանին

Նոյեմբեր 12,2024 11:46

«Պարոն Հովհաննիսյան, հարկ վճարելը պարտականություն է։ Այստեղ ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը։ Անձնազոհությունը՝ կամավոր մարտի դաշտ գնալն է»,- խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց՝ հարկ վճարողը, բիզնեսով զբաղվողը ոչ թե կենաց է ուզում իշխանությունից, այլ կանխատեսելի հարկային դաշտ, որ իր վճարած գումարներն արդյունավետ ծախսվեն, չմսխվեն, այն կարգի կանխատեսելիություն է ուզում, որն անհնարին է գործող իշխանության պարագայում, որովհետեւ այստեղ նստած Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները որեւէ կանխատեսելիություն չունեն, չգիտեն, թե մեկ ժամից ո՞ւր են գնալու հեծանիվ քշելու։

Վահե Հովհաննիսյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ գույքահարկի թանկացման, եկամտահարկի հետ կապված հարցերի մասին նախապես տեղեկացրել էին մեր քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Վահե Հովհաննիսյանն իր ելույթում ասել էր․ «Հերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է բիզնես հիմնել, ապրանքներ և ծառայություններ է առաջարկում հանրությանը։ Կամ այն մասնագետը, որը հաջողության հասնելով մասնավոր հատվածում եւ ստանալով մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, համաձայնում է աշխատել պետական համակարգում՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով՝ հանուն Հայաստանի պետական կառավարման համակարգի ամրապնդման։ Կամ պետական այն աշխատողները, ովքեր կարող են հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում մի քանի անգամ բարձր աշխատավարձով, սակայն գերադասում են շարունակել աշխատել պետական համակարգում։ Ինչպես իմ սիրելի հերոսներից մեկն է ասում՝ «Չէի ասի, որ իմ աշխատավայր գնալը սխրանք է, սակայն ինչ-որ հերոսական բան դրանում այնուամենայնիվ կա»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930