Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ դրսևորումներ, բայց բանը չհասավ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության. «Փաստ»

Նոյեմբեր 12,2024 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շատերն էին СОР 29 համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավելյալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի:

Առանձին արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ ուղղված դրսևորումներ, բայց ոչ մեկի դեպքում բանը չհասավ կառավարության կամ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության: Իսկ առանձին դիտարկումներ էլ ավելի շատ ուղղված էին նման երկրում անցկացվող համաժողովին իրենց մասնակցությունը ինչ-որ կերպ արդարացնելուն:

Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ օտարերկրյա առանձին գործիչների, ազդեցիկ կամ հայտնի կառույցների հայտարարությունները, որ СОР 29-ի հետ կապված անհրաժեշտ է ազատ արձակել Բաքվի կողմից բանտված, գործնականում՝ գերեվարված հայերին, գործնականում ոչ մի աջակցություն չստացան Հայաստանի գործող իշխանության կողմից: Ավելին, Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է: Մի խոսքով, Բաքվում մեկնարկած համաժողովը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների ու ցանկությունների, այլև արևմտյան աշխարհի «գետնի վրա» շահերի ու հետաքրքրությունների առումով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930