Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են մեզ զրկել պատմական կոդերից՝ դրանք փոխարինելով գլոբալիստական, անսեռ, կեղծ արժեքներով. Դավիթ Սահակյանց. «Հրապարակ»

Նոյեմբեր 12,2024 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել «Հայաստանի օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որով առաջարկում են օրհներգի քառատողերը հետ ու առաջ տանել։ Ըստ ՔՊ-ականների, որոնց իշխանության օրոք Հայաստանն անհաշիվ զոհեր է տվել, օրհներգն ավարտվում է մահվան ուղերձով, իրենք ուզում են, որ Հայաստանի հաղթանակով եւ կյանքի ուղերձով ավարտվի։ Օրհներգի փոփոխության թեմայի շուրջ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ Դավիթ Սահակյանցին։

– Իշխանությունը մտադիր է խմբագրել ՀՀ պետական օրհներգը, վերջին քառատողը տեղափոխել առաջին քառատողից հետո, որ օրհներգն ավարտվի «Թո՛ղ միշտ պանծա Հայաստան» տողով։ Ի՞նչ նպատակով են անում, ըստ Ձեզ, գուցե նպատակն այն է, որ հայրենիքի համար զոհվելու գաղափարը չշեշտվի՞։

– Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը պատրաստ է զոհել եւ նույնիսկ զոհվել միայն իր իշխանության համար։ Իրենց համար գաղափարը միայն դա է, դա մաքսիմումն է, ինչ մասին իրենք երազում են։ Այսօր հիմնը կարող է լինել, վաղը՝ զինանշանը, մյուս օրը՝ դրոշը, Արարատը՝ Արագածով․․․ Այս ամենը մեկ բանի մասին է խոսում՝ նրանք կատարում են բոլոր խնդիրները, որոնք իրենց առջեւ դրվել են, եւ ինչի համար իրենք բերվել են իշխանության։ Նրանց հայրենասիրության հետ կապված որեւէ գաղափար պետք չէ։

– ՔՊ-ական իշխանությունն ինչո՞ւ է հատկապես սիմվոլների հետ անհաշտ։ Դա դրսից իջեցված պատվե՞ր է։

– Դրանք հիմնասյուներն են՝ մեր ազգային կոդերը։ Նրանք ցանկանում են ֆորմատավորել այդ կոդերը, դնել նոր համակարգ, այնպես, ինչպես համակարգիչն են ֆորմատ անում ու դնում նոր համակարգ։ Կարծում եմ՝ նույն մոտեցումն է այսօր, պատմությունն են ֆորմատավորում՝ հավասարեցնում զրոյի, որ հասարակության, ապագա սերունդների գիտակցության մեջ նոր համակարգ մտցնեն՝ նոր արժեքներ կոդավորեն, որով այսօր, փաստացի, փորձում են մեզ զրկել պատմական կոդերից՝ դրանք փոխարինելով գլոբալիստական, անսեռ, կեղծ արժեքներով։ Նրանք՝ այդ անկիրթ էակները, որոնք բեքգրաունդում չունեն ո՛չ պատմության, ո՛չ մշակույթի վերաբերյալ գիտելիք, իրենց վրա են վերցրել ազգային կոդը վերափոխելու ֆունկցիան, նրանք ավանդույթները վերացնելու միտում ունեն, ինչը կործանարար է մեզ նման փոքր ազգերի համար, որոնք շատ կարեւոր հիմնասյուների վրա են կանգնած՝ դեռ։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930